Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Կարճատև օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը և ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից. 1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության կարճատև օգտագործման համար կատարելու ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար. 2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ կարճատև օգտագործման ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ. 3. Կարճատև օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է: |