Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 79 Կառավարչի լուծարային հանձնաժողովը. 1. Կառավարչի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչի լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում. 2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչին լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով. 3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք. 4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ կառավարչի գործադիր մարմինը, եթե կառավարչի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող կառավարչի կառավարման լիազորությունները. 6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին կառավարչի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրացուցային օրից. 7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: |