Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 2 ժ) ուսումնամարզական ծրագրեր` ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների և ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը. ժա) մարզիչ-մանկավարժ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ. ժբ) մարզիկ (մարզուհի)` որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ. ժգ) Հայաստանի Հանրապետության հավաքականի թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի առաջատար մարզիկ, որը Հայաստանի Հանրապետության հավաքականի թեկնածուի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով. ժդ) Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ տվյալ մարզաձևի գծով աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից մարզիկ. ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ. ժզ) հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով. ժէ) Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ թիմ, ինչպես նաև պարալիմպիկ խաղերին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին Հայաստանի պարալիմպիկ թիմի անդամների մասնակցությունն ապահովող՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմինների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 2 ժը) Հայաստանի պարալիմպիկ թիմ՝ պարալիմպիկ խաղերում և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցող՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մարզիկներից (մարզուհիներից), մարզիչներից և այլ մասնագետներից կազմավորված կոլեկտիվ. ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար: ի) ֆիթնես՝ սպորտային վարժությունների համալիր, որը նպատակաուղղված է անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը. իա) ֆիթնես կենտրոն կամ մարզասրահ՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող, վճարովի ֆիթնես ծառայություններ մատուցող կամ վճարովի ֆիթնես ծառայություններ և մարզական այլ գործունեություն, այդ թվում՝ յոգա, պիլատես, ստրետչինգ իրականացնող կազմակերպություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 2 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. ա) ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն. բ) ֆիզիկական դաստիարակություն` բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց. գ) ֆիզկուլտուրայի շարժում` բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն. դ) սպորտ` ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած` մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց. ե) Հայաստանի Հանրապետության հավաքական` մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին. զ) սիրողական սպորտ` մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության` տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց. է) պրոֆեսիոնալ սպորտ` սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները. ը) օլիմպիական շարժում` սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում. թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ` ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը. |