Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 42 Լսումների իրականացման կարգը. 1. Լսումների կարգով հայտի քննարկումը կազմակերպում են լիցենզավորող մարմնի կողմից լիազորված անձինք. 2. Հայտը լսումների կարգով քննարկելու կապակցությամբ՝ սույն օրենքով նախատեսված հայտի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել 7 օրով. 3. Լսումների կարգով հայտի քննարկմանը հրավիրվում է հայտատուն: Հայտի քննարկման մասին հայտատուին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից առնվազն 5 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին. 4. Լսումների կարգով հայտը քննարկելիս հայտարարվում է, թե ինչ հայտ է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հայտատուին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, հրապարակվում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը: Հայտի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք է հանդիսանում հայտը չքննարկելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հայտատուի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված հայտերի քննարկման ժամկետները. 5. Հայտատուն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն և կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել աշխատանքային խմբի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել, առաջարկություններ կատարել. 6. Հայտերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հայտերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հայտատուի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հայտի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: |