Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. 1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով. 2. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները` 1) կազմակերպում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները. 2) ապահովում են համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները. 3) աջակցում են համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը. 4) մասնակցում են ուժեղ երկրաշարժի վտանգի մասին բնակչության ազդարարման գործընթացին. 5) սեյսմիկ աղետի դեպքում կազմակերպում են դրա հետևանքների վերացման աշխատանքները հասարակական կազմակերպությունների և բնակչության ներգրավմամբ. 6) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն: |