Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին և նոտարին. 1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններս ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթեր են ներկայացրել, և նոտարներին, եթե ժառանգական գործի շրջանակներում վերջիններիս կողմից համապատասխան հարցում է ներկայացվել. 2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները և տրամադրել իրենց մոտ առկա փաստաթղթերը. 3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով: |