FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  96.3

Ընկերության և բաժնետիրոջ միջև տեղեկությունների փոխանակումն անվանատերերի միջոցով.
1. Այն դեպքում, երբ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում նշված է արժեթղթերի անվանատերը, ապա սույն օրենքի համաձայն՝ ընկերության կողմից բաժնետիրոջը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները, մասնավորապես` ծանուցումները, տեղեկացումները, քվեաթերթիկները, հաշվետվությունները, ընկերությունը տրամադրում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասում նշված անվանատիրոջը փոխանցելու պահից ընկերությունը համարվում է նշված տեղեկությունները բաժնետիրոջը փոխանցելու իր պարտականությունը կատարած.
3. Սույն օրենքի համաձայն՝ բաժնետիրոջ կողմից ընկերությանը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները բաժնետերն իրավունք ունի տրամադրելու տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջ միջոցով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 3-րդ մասում նշված անվանատիրոջ կողմից ընկերությանը փոխանցելու պահից բաժնետերը համարվում է նշված տեղեկություններն ընկերությանը փոխանցելու իր պարտականությունը կատարած: