Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 215 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը և դադարեցնելը. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի հետևյալ դեպքերում՝ 1) ազատ պահեստի գործունեության դադարեցում՝ ազատ պահեստի գործունեության դադարեցման օրվանից 6 ամսվա ընթացքում. 2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանում ազատ պահեստի տարածքից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ապրանքներն արտահանվում են՝ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետում նշված նպատակներով. դրանք թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացվելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե այդպիսի ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի այն նպատակով օգտագործվելու համար, որի համար դրանք նախատեսված են. 3) հայտարարատուի կողմից՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցումն այլ անձի՝ սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքերում ապրանքների փոխանցման. 2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ապրանքների հայտարարատու կարող է լինել այն անձը, որը եղել է ապրանքների հայտարարատուն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ այլ անձ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 215 3. Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ազատ պահեստի տարածքում գտնվող՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը կամ ավարտվում է առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու՝ սույն հոդվածի 7-րդ և 9-րդ կետերին համապատասխան: Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը լրանալու դեպքում՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան չավարտվելու դեպքում այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, իսկ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 4. Միության մաքսային տարածքից դուրս ազատ պահեստի տարածքից ապրանքները արտահանելու համար «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ 1) «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա այն ապրանքները, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են անփոփոխ վիճակում՝ բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան որպես Միության ապրանքներ չճանաչված ապրանքները. 2) «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները. Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 215 «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան Միության ապրանքներ ճանաչված ապրանքները. 5. Ազատ պահեստի տարածքից ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ 1) սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 14-16-րդ կետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա այն ապրանքները, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են անփոփոխ վիճակում՝ բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից, և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը. 2) «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ներքոնշյալ ապրանքները՝ Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքները, որոնք մնացել են անփոփոխ վիճակում՝ բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից. Միության՝ բացառապես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները՝ Միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու դեպքում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 215 6. Եթե «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմի մեջ մտնում են օտարերկրյա ապրանքներ, որոնց վրա տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, այդպիսի ապրանքներն ազատ պահեստի տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար կարող են ձևակերպվել սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով՝ այդ ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները նույնականացնելու պայմանով. 7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև հետևյալ դեպքերում. 1) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել օգտագործման համար ոչ պիտանի այն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված են, դուրս են բերվում ազատ պահեստի տարածքից՝ թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացվելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների այն մասի նկատմամբ, որը համապատասխանում է թաղված, վնասազերծված, ուտիլիզացված և (կամ) այլ կերպ ոչնչացված ապրանքների քանակին, և սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ոչնչացվել և (կամ) անվերադարձ կորսվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ անվերադարձ կորսվել են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով, և այդ ոչնչացման կամ անվերադարձ կորստի փաստը ճանաչվել է մաքսային մարմնի կողմից՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 215 8. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 9. Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնք ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորումներ են կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից ազատ պահեստի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված ապրանքներ են և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս են կազմում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտվում է առանց նշված ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու օրվանից. 10. Հայտարարատուի կողմից՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներն այլ անձի փոխանցելիս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան. 11. Ազատ պահեստի տիրապետողի լուծարման դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |