FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  294

Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառելու առանձնահատկությունները.
1. Սույն հոդվածը կիրառելու նպատակով դրա մեջ օգտագործվող հասկացությունները ունեն հետևյալ իմաստը՝ «ներմուծման վայր»՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հաշվառքի այն սարքերի տեղադրման վայրը, որոնց ցուցմունքներն օգտագործվում են խողովակաշարային տրանսպորտով Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների քանակը որոշելու համար. «արտահանման վայր»՝ Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հաշվառքի այն սարքերի տեղադրման վայրը, որոնց ցուցմունքներն օգտագործվում են խողովակաշարային տրանսպորտով Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքների քանակը որոշելու համար. «նշանակման վայր»՝ այն վայրը, որտեղ տեղադրված են խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հաշվառքի այն սարքերը, որոնց ցուցմունքներն օգտագործվում են ապրանքների քանակը (ընդհանուր քանակը) որոշելու համար, և որը տեղակայված է այն անդամ պետությունում, որի տարածքում ավարտվում է այդ ապրանքների տեղափոխումը, իսկ մինչ այն անդամ պետության տարածքում այդ սարքերը տեղադրելը, որի տարածքում ավարտվում է ապրանքների տեղափոխումը՝ ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրը, որը տեղակայված է այլ անդամ պետության տարածքում և վերջինն է այդ ապրանքների ընթացուղում. «ուղարկման վայր»՝ այն վայրը, որտեղ տեղադրված են խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հաշվառքի այն սարքերը, որոնց ցուցմունքներն օգտագործվում են ապրանքների քանակը (ընդհանուր քանակը) որոշելու համար, և որը տեղակայված է այն անդամ պետությունում, որի տարածքից սկսվում է այդ ապրանքների ուղարկումը, իսկ մինչ այն անդամ պետության տարածքում այդ սարքերը տեղադրելը, որի տարածքից սկսվում է ապրանքների տեղափոխումը՝ ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրը, որը տեղակայված է այլ անդամ պետության տարածքում և առաջինն է այդ ապրանքների ընթացուղում.
2. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների, ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝
    1) դրանց՝ Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար հետևյալ դեպքերում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  294

խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են ներմուծման վայրից մինչև արտահանման վայր. խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են ներմուծման վայրից մինչև նշանակման վայր. խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքները և Միության՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված դեպքերում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են ուղարկման վայրից մինչև արտահանման վայր. խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են ուղարկման վայրից մինչև նշանակման վայր.
    2) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով դրանց փոխադրման (տրանսպորտով փոխադրման) համար այն դեպքում, երբ Միության՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են արտահանման վայրից մինչև ներմուծման վայր.
3. Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները չեն ձևակերպվում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով այն դեպքում, երբ մինչ այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) սկսելն այդ ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  294

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը չի կիրառվում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ավելի վաղ արտահանված բնական գազի՝ Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, եթե այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) պայմանավորված է խողովակաշարային տրանսպորտով բնական գազի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) տեխնոլոգիական առանձնահատկություններով.
4. Հայտարարատուն պարտավոր է ներկայացնել ճշգրիտ տեղեկություններ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փաստացի փոխադրված (տրանսպորտով փոխադրված) ապրանքների մասին մատակարարման յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար՝ մաքսային կարգավորման վերաբերյալ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.
5. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտվում է՝
    1) ներմուծման վայրից կամ ուղարկման վայրից մինչև արտահանման վայր փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև Միության՝ ուղարկման վայրից մինչև արտահանման վայր փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված դեպքերում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան ներկայացվող մաքսային հայտարարագրի վրա մաքսային մարմնի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին նշումներ անելու միջոցով Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելուց հետո.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  294

2) ուղարկման վայրից կամ ներմուծման վայրից մինչև նշանակման վայր փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) օտարերկրյա ապրանքների նկատմամբ՝ նշանակման վայրում ապրանքները ձևակերպելով օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերով՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան փաստացի փոխադրված (տրանսպորտով փոխադրված) ապրանքների մասին մաքսային մարմին ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետի սահմաններում կամ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան ներկայացվող մաքսային հայտարարագրի վրա մաքսային մարմնի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին նշումներ անելու միջոցով.
    3) Միության՝ արտահանման վայրից մինչև ներմուծման վայր փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ՝ Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելուց և սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան ներկայացվող մաքսային հայտարարագրի վրա մաքսային մարմնի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին նշումներ անելուց հետո.
6. Թույլատրվում է խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Միության մաքսային տարածքով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բնորոշ հատկանիշների փոփոխություն՝ անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին համապատասխան փոխադրման (տրանսպորտային փոխադրման) տեխնոլոգիական առանձնահատկությունների հետևանքով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  294

7. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան չեն կիրառվում սույն Օրենսգրքի 144-րդ, 145-րդ, 147-րդ հոդվածների, 148-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 151-153-րդ, 304-306-րդ, 309-րդ, 343-րդ, 344-րդ և 364-րդ հոդվածների դրույթները.
8. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ մի քանի անդամ պետությունների տարածքներով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) օտարերկրյա ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառումը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, իսկ մինչև այդպիսի միջազգային պայմանագիր ընդունելը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ: