Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 437 8. Գույքի գրավադրման դեպքում գրավի առարկան կարող է մնալ գրավատուի մոտ կամ գրավատուի միջոցների հաշվին փոխանցվել հարկային մարմնին, որը պարտավոր է ապահովել գրավադրված գույքի պահպանությունը. 9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է հարկային պարտավորության ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով. 10. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին գրավի առարկայի սեփականատիրոջ առաջարկն ուսումնասիրում է առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 11. Հարկային մարմինը մերժում է գույքի գրավի պայմանագրի կնքումը, եթե՝ 1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Օրենսգրքով սահմանված չափանիշներին. 2) գրավի առարկայի շուկայական արժեքը ցածր է վճարման ենթակա հարկային պարտավորության գումարի 120 տոկոսից. 3) գրավի պայմանագրի ժամկետը կամ գրավի առարկայի պիտանիության ժամկետը կարճ է գրավի պայմանագրի ժամանակացույցով սահմանված՝ հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետից. 4) հարկային մարմինը տեղեկություններ ունի հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողի կամ գրավատուի ստանձնած պարտավորությունների կատարումից դիտավորությամբ խուսափելու փորձերի վերաբերյալ. 12. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելը մերժելու դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը. 12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին և գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար. 12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 437 13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը սահմանող փաստաթուղթը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը. 14. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 437 Գրավի պայմանագրի կնքումը. 1. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր. 2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման, գրավի պայմանագրի դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով. 3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Որպես գրավատու կարող է հանդես գալ ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: Որպես գրավատու երրորդ անձի հանդես գալու դեպքում գրավի պայմանագրին կցվում է նաև պարտապան հարկ վճարողի գրավոր համաձայնությունը՝ գրավի պայմանագրին կից կազմված հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի համաձայն, հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ. 4. Հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի այդ պարտավորությունները մարելու՝ ի հաշիվ գրավադրված գույքի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 5. Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել գրավի իրավունքը: Հարկային մարմնի և գրավատուի միջև կնքվող գրավի պայմանագրով գրավի առարկա չի կարող հանդիսանալ այլ գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող գույքը. 6. Եթե գրավի առարկա հանդիսացող գույքը, առանց հարկային պարտավորությունների կատարման, որևէ կերպ իրացվի կամ հանձնվի երրորդ անձի տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը, ապա գրավի իրավունքը շարունակում է տարածվել գրավադրված գույքի նկատմամբ. 7. Գրավադրված գույքի նկատմամբ ցանկացած գործարքի իրականացումը, անկախ դրա իրականացման նպատակներից, կարող է իրականացվել միայն հարկային մարմնի համաձայնությամբ: |