FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  29

Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.
1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի հայց ներկայացնելուց հետո անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի մինչև 16 տարեկան անդամների մասին տեղեկությունները զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ խնամակալների անձը հաստատող վկայականներում: Առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է անձը հաստատող առանձին վկայական.
2. Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով, և մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը լիազոր մարմնի կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով.
3. Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը և գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն իրավունք է տալիս ապաստան հայցողին ընտրելու բնակության վայր ցանկացած բնակավայրում` սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` տեղաշարժի ազատության սահմանափակումների ենթակա ապաստան հայցողների.
4. Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, փախստականի նույնականացման քարտ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված` անձը հաստատող վկայականը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  29

5. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք: