Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 90 Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունվող որոշումները. 1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը. 1) պատասխանատվության միջոց կիրառելու մասին. 2) պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին. 3) իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճելու մասին. 2. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին պատճառաբանված որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի՝ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը. 3. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումն արգելանք դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով. 4. Արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են՝ 1) Հանձնաժողովի անվանումը, 2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը, 3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, 4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը, 5) արգելադրման ենթակա գումարի չափը, 6) պարտապանի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը. 5. Արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 90 1) վարույթով պատասխանողի վերաբերյալ ընդունված պատասխանատվության միջոց կիրառելու մասին անբողոքարկելի որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն. 2) վարույթով պատասխանողի՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է. 3) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած. 6. Արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: |