FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  117

Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները.
1. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ՝ կազմում է գլխադասային և մյուս մշտական հանձնաժողովներում, ինչպես նաև դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը և այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը.
2. Հաշվետվության նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է.
3. Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաև ժամկետացանկում նշված այլ անձինք.
4. Գլխադասային հանձնաժողովում հաշվետվության նախնական քննարկման արդյունքներն Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձնաժողովի ներկայացուցիչը.
5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում հաշվետվության քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե հաշվետվությունը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, և դրա մասին առկա է հանձնաժողովի որոշում.
6. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և Կառավարության լիազորած անձինք: