Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 25 Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են` ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար. բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա՝ նոր պետական վկայականներ ստանալու դեպքում. գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում. դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար. ե) կենսաթոշակառուները. զ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները. է) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամը. ը) ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը: Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում: |