Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Հիմնադրամի միջոցները. 1. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հիմնադրամի սկզբնական միջոցներից և Հիմնադրամի՝ սույն օրենքով չարգելված աղբյուրներից ստացված այլ միջոցներից. 2. Հիմնադրամի սկզբնական միջոցները ձևավորվում են հիմնադրման պահին հիմնադրի կողմից Հիմնադրամին հատկացված գույքից, որի չափը կազմում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ. 3. Հիմնադրամի կողմից սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն թողարկված արժեթղթերի անվանական արժեքը և տոկոսները մարվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով. 4. Հիմնադրամի միջոցները կարող են ձևավորվել նաև հետևյալ աղբյուրներից. 1) սույն օրենքով սահմանված կարգով հավաքված դրոշմանիշային վճարների գումարներից. 2) ներգրաված վարկերից, փոխառություններից. 3) նվիրատվությունների, նվիրաբերությունների, դրամաշնորհների գումարներից. 4) միջոցների ներդրումներից ստացվող եկամուտներից. 5) Հիմնադրամի թողարկած պարտքային արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարներից. 6) օրենքով չարգելված այլ աղբյուրներից. 5. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել միայն՝ 1) հատուցում վճարելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված աջակցություն տրամադրելու նպատակով. 2) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան որոշված թույլատրելի սահմաններում Հիմնադրամի ծախսերը կատարելու նպատակով. 3) սույն օրենքի համաձայն՝ Հիմնադրամի թողարկած արժեթղթերով, ներգրավված վարկերով և փոխառություններով ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով. 6. Հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, Հիմնադրամի թողարկած արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև շահառուների պահանջների. 7. Հիմնադրամին հասցեագրված դրամական միջոցների սկզբնական հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում (հաշիվներում): Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում (հաշիվներում) հաշվառվելուց հետո դրամական միջոցները տնօրինվում են սույն օրենքով սահմանված ուղղություններով: |