FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  12

Վտանգավոր բեռների բեռնառաքողի իրավունքներն ու պարտականությունները.
1. Բեռնառաքողն իրավունք ունի`
    1) արտադրողից պահանջելու ներկայացնել տեղեկատվություն փոխադրման ենթակա վտանգավոր բեռների վերաբերյալ.
    2) վտանգավոր բեռները փոխանցելու փոխադրողին` սահմանված կարգով այն փոխադրելու համար.
    3) հրաժարվելու փոխադրողի տրամադրած` տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար չնախատեսված ավտոտրանսպորտային միջոցից.
2. Բեռնառաքողը պարտավոր է`
    1) փոխադրողին տրամադրել վտանգավոր բեռները` դրանց ծագման և յուրահատկությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերով.
    2) ապահովել վտանգավոր բեռների նախապատրաստումը փոխադրման համար, դրանք փոխադրողին հանձնել անվտանգ փոխադրումն ապահովող համապատասխան տարաներում, կոնտեյներում, ցիստեռնում կամ փաթեթավորմամբ.
    3) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը: