Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 47 Կարգապահական տույժի բողոքարկման կարգը և ժամկետները. 1. Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարի (պետի) վերադաս հրամանատարին (պետին)՝ տույժի մասին իրեն գրավոր ծանուցելուց կամ այլ ձևով իրեն հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում` ներկայացնելով այդ մասին զեկուցագիր (բողոք), ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում. 2. Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանը. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված կարգապահական տույժը և դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են անբողոքարկելի. 4. Ներկայացված զեկուցագիրը (բողոքը) վերադաս հրամանատարը (պետը) քննարկում է և դրա վերաբերյալ որոշում է կայացնում զեկուցագիրը (բողոքը) ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում. 5. Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զեկուցագիրը (բողոքը)` վերադաս հրամանատարը (պետը) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) զեկուցագիրը (բողոքը) լրիվ կամ մասնակի բավարարելու մասին կամ 2) զեկուցագիրը (բողոքը) մերժելու մասին. 6. Ներկայացված զեկուցագրի (բողոքի) քննարկման արդյունքում կայացված որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է զեկուցագիրը (բողոքը) ներկայացրած անձին: |