FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Գործատուների միությունների ստեղծումը.
1. Գործատուների միություն կարող է ստեղծվել հիմնադրվելու կամ գոյություն ունեցող գործատուների միության (միությունների) վերակազմակերպման (բաժանման, առանձնացման, միացման, միաձուլման) միջոցով.
2. Հիմնադրման միջոցով գործատուների միություն ստեղծելու համար մեկից ավելի գործատուները և (կամ) գործատուների լիազոր ներկայացուցիչները հիմնադիր ժողովում որոշում են ընդունում գործատուների միություն հիմնադրելու, գործատուների միության կանոնադրությունը հաստատելու, միության կանոնադրությամբ նախատեսված մարմիններն ընտրելու և գործատուների միությունը պետական գրանցման ներկայացնելու մասին.
3. Գործատուների միությունը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից: