Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 156 Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը. 1. Համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է դատական վարույթ հարուցելու մասին որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի։ Դատական վարույթ հարուցելու մասին որոշում դատարանը կայացնում է նաև սույն օրենսգրքի 153-րդ և 154-րդ հոդվածներով նախատեսված հարցերը սեփական նախաձեռնությամբ քննարկելու անհրաժեշտության դեպքում. 2. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը համապատասխան մարմիններից կամ պաշտոնատար անձանցից կարող է պահանջել դատարան ներկայացնել քննության ենթակա հարցին վերաբերող նյութեր, իսկ բանավոր ընթացակարգով քննությունն իրականացնելու դեպքում՝ նաև ներկայանալ դատական նիստին. 3. Բանավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաև վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պարտադիր է նաև դատախազի, դատապարտյալի օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը: Հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը կամ առողջական վիճակի փոփոխությամբ պայմանավորված պատիժը կրելու ուղարկելու հարցը դատարանի կողմից լուծվելիս պարտադիր է եզրակացություն տված համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը. 4. Բանավոր ընթացակարգով հարցի քննարկումը դատարանում սկսվում է նախագահողի կողմից միջնորդությունը, դիմումը կամ բողոքը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ներկայացված նյութերը և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Այնուհետև դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 156 5. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննության արդյունքով դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթների կիրառմամբ կայացնում է համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ որոշումներ. 6. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքի 158.1-ին հոդվածով, 158.2-րդ հոդվածով և 160-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը դատարանի հիմնավորված որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 15 օրով. 8. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի վերաբերյալ դատարանի որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հինգերորդ օրը: |