FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, որոնք ընդգրկում են՝
    1) հանրակրթական, մրցութային կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն.
    2) անվճար բժշկական օգնություն և սպասարկում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սննդի ապահովում՝ սննդի նվազագույն չափորոշիչներին համապատասխան.
    3) երեխաների առողջության վերականգնման և հանգստի կազմակերպում.
    4) 16 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշում, գործունեության բնագավառի ընտրություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի տեղավորում, աշխատանքի պաշտպանություն.
    5) սոցիալական աջակցության՝ սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով.
    6) բնակարանի իրավունքի ապահովում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    7) անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում.
2. Բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը: Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Պաշտոնատար անձինք նշված խախտումները չվերացնելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: