FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Իրավական վիճակը, իմունիտետն ու արտոնությունները.
2. Բանկի իրավական վիճակը Բանկը լիիրավ իրավաբանական անձ է, և մասնավորապես իրավունք ունի.
1. Պայմանագրեր (կոնտրակտներ) կնքել, 2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք, 3. Դատական գործ հարուցել: 3. Բանկի դատական իրավիճակը Բանկի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրավասու դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ բանկը ունի վարչություն, նշանակել է մի գործակալ` դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Բանկի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որևէ ձևի կալանքի, սահմանափակման, բռնագրավման` առանց բանկի դեմ վերջնական դատավճռի առկայության: 4. Գույքային իմունիտետ Բանկի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսված կալանքի այլ ձևերի: 5. Արխիվների անձեռնմխելիությունը Բանկի արխիվները անձեռնմխելի են: 6. Գույքային սահմանափակումներից ազատությունը Բանկի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի, (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող և սույն պայմանագրի դրույթների ենթակա գործառնությունները իրականացնելու համար: 7. Հաղորդակցության արտոնությունը Բանկի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին: 8. Պաշտոնյաների և ծառայողների իմունիտետն ու արտոնությունները Բանկի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետերը, փոխանորդները, պաշտոնյաները ու ծառայողները.
1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հրաժարվում է այդ իմունիտետից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միևնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին.
3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միևնույն հնարավորություններ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին: 9. Հարկային իմունիտետ ա) Բանկը և նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Բանկն ազատ է նաև որևէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:
    բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, կամ ծառայողի, պաշտոնյայի աշխատավարձից և Բանկից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
    գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն: Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք բանկի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ բանկի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:
    դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի կողմից երաշխավորված որևէ բաժնետոմսից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն: Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Բանկի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Բանկի կողմից հաստատված որևէ վարչության կամ որևէ հիմնարկության գտնվելու վայրը կլինի: ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ