FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  738

Շինարարական կապալի պայմանագիր.
1. Կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը.
2. Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նաև շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով նախատեսված դեպքերում կապալառուն պարտավոր է պայմանագրում նշված ժամկետում ապահովել օբյեկտի շահագործումը` այն պատվիրատուի կողմից ընդունելուց հետո.
3. Այն դեպքերում, երբ աշխատանքները շինարարական կապալի պայմանագրով կատարվում են քաղաքացու (պատվիրատուի) կենցաղային կամ այլ անձնական պահանջմունքները բավարարելու համար, այդպիսի պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են կենցաղային կապալի պայմանագրով` պատվիրատուի իրավունքների մասին սույն գլխի 2-րդ պարագրաֆի կանոնները: