FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  16

Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը.
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներում կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրը կարող է Ռեկտորի ներկայացմամբ Խորհրդի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները խախտելու կամ ուսումնական դասընթացներից անհարգելի պատճառով բացակայելու համար.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական տույժի է ենթարկում քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ` սույն հոդվածով սահմանված կարգով.
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուներին կարգապահական տույժի է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` ռեկտորի ներկայացմամբ` սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Կարգապահական տույժերի տեսակներն են`
    1) նախազգուշացում.
    2) նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
    3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
    4) ունկնդրին դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներից, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին, քննչական կոմիտեի նախագահին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կամ գլխավոր դատախազին դիմելու մասին.
3. Ունկնդրին Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները.
4. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, ունկնդրի անձը, առկա կարգապահական տույժերը, ունկնդրին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  16

5. Խորհուրդը, ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու հարցը քննարկելով, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունը կարճելու մասին.
    2) ունկնդրին սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տույժերի ենթարկելու մասին.
6. Խորհուրդը կարճում է ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունն այն դեպքում, երբ՝
    1) առկա չէ ունկնդրին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
    2) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, եթե ունկնդիրը համաձայն է հարցի քննության կարճմանը նշված հիմքով.
7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Խորհուրդը պետք է որոշում կայացնի հարցը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը.
8. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը.
9. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտումը կատարելու օրվանից.
10. Կարգապահական տույժի մասին ունկնդրին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում.
11. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ.
12. Եթե ունկնդիրը կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված.
13. Եթե ունկնդիրը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են կրթաթոշակի իջեցում, ապա կրթաթոշակի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել կրթաթոշակի 50 տոկոսը.
14. Ունկնդիրը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու մասին Խորհրդի որոշումը բողոքարկել վարչական դատարան՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում: