Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 5 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒՄԸ. Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է` ա) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների. բ) գետերում (վտակներում)` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով. գ) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին. դ) հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը. ե) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից: Գետով (վտակով), ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում: |