FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

article  10

Ներկայացուցչի այլ լիազորությունները.
1. Ներկայացուցիչն իրավասու է նաև՝
    1) իր լիազորություններն իրականացնելիս ներգրավելու փորձագետների և մասնագետների, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.
    2) իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ.
    3) Եվրոպական դատարանին առաջարկելու այն անձանց թեկնածությունները, որոնք, Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն, կարող են հանդես գալ կոնկրետ գործով (ad hoc) դատավորի կարգավիճակով, ինչպես նաև հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի կարգավիճակից.
3.1) ներկայացնելու միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատում է վարչապետը: Հանրային ծառայող չհանդիսացող անձին վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, և նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.
    4) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների և հաշտարարների թեկնածուներին.
    5) ներկայացնել դիրքորոշում Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվող այն պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոնցով որպես վեճի լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով իրավասու մարմինների հետ.
    6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել իրավական փաստաթղթեր և օժանդակել համապատասխան միջազգային կազմակերպություններում դրանց շրջանառմանը: