FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Շահագործող կազմակերպությունը.
1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտի շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձն է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի հրապարակ ընտրելու, օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու աշխատանքներ.
2. Ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտն անվտանգ շահագործելու ողջ պատասխանատվությունը կրում է շահագործող կազմակերպությունը.
3. Արգելվում է միջամտել շահագործող կազմակերպության գործունեությանը` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման մասով, բացառությամբ` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի: