Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Լիազոր մարմնի իրավասությունները. 1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝ 1) իր իրավասության սահմաններում փորձաքննության գործընթացին վերաբերող միջազգային համագործակցության իրականացումը. 2) ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը. 3) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության ստորագրումը. 4) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի մշակումը․ 5) փորձաքննության իրականացումը, պետական փորձաքննական եզրակացության կազմումը, հաստատումը (բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության), տրամադրումը․ 6) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը՝ Կառավարության հաստատած կարգին համապատասխան․ 7) փորձաքննության գործընթացում, մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված, պայմանագրային հիմունքներով փորձագետի ներգրավումը. 8) սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը. 9) շահագրգիռ մարմինների հետ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության համաձայնեցումը. 10) հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցության ապահովումը․ 11) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով նախաձեռնողին նախատեսվող գործունեության ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը․ 12) սույն oրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության ծանուցման և մասնակցության հնարավորության ապահովումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 13)սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված բնագավառների պետական լիազոր մարմիններին և համապատասխան տեսչական մարմիններին հաստատված պետական փորձաքննական եզրակացության հրապարակման վերաբերյալ գրավոր տեղեկատվության տրամադրումը․ 14) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը: |