Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 216 Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված կոլեգիալ մարմիններ ստեղծելու կարգը. Վարչական հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, պատասխանատու քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կազմով: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներում կա հանձնաժողովի ազատված պատասխանատու քարտուղարի պաշտոն: Վարչական հանձնաժողովների գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, ազատված պատասխանատու քարտուղարի և հանձնաժողովի անդամների կազմով: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմի մեջ կարող է մտցվել նաև երեխաների հետ տարվող աշխատանքի գծով տեսչի պաշտոն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված այլ կոլեգիալ մարմինների ստեղծման կարգը որոշվում է ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով: |