FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը.
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե՝
    1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.
    2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.
    3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունի չմարված կամ չվերացված դատվածություն.
    4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.
    5) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    6) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
    7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված կամ չներված պարտավորություններ.
    8) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ոլորտում ազատ մրցակցության սահմանափակմանը.
    9) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործողությունները Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված կարծիքով բավարար հիմք են տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցողի գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

10) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից բավարար վերահսկողության իրականացումը, կամ տվյալ անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից տեղեկությունների ձեռքբերման հնարավորությունը սահմանափակված է նրա ազգային օրենսդրությամբ, եթե տվյալ անձն օտարերկրյա անձ է․ 11) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.
2. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը պետք է լինի հիմնավոր.
3. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին.
4. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումն ստանալու դեպքում, ինչպես նաև նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկն է հայտնաբերում անձի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Կենտրոնական բանկը կարող է առաջարկել, իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում՝ դատական կարգով պահանջել, որ անձը, որի միջոցով և անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։