FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  310

Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի կնքումը, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրումը.
1. Հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացումն իրականացվում է հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի (այսուհետ` ԷՆՊ) հիման վրա և էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով.
2. ԷՆՊ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է, որում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնող լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը), հարկ վճարողի կամ հարկային գործակալի և հարկային մարմնի լիազորություններն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից հարկային հաշվարկները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացված լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմինը.
3. Էլեկտրոնային թվային ստորագրության սահմանումը և կիրառությունը կարգավորվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան, ինչպես նաև գաղտնաբառի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործող անձին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  310

4. ԷՆՊ կնքելու և էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը հարկային մարմին է ներկայացնում`
    1) անձնագիրը կամ նույնականացման քարտը.
    2) հանրային ծառայությունների համարանիշը (դրա բացակայության դեպքում` լիազոր մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը).
5. Հարկային մարմինը ԷՆՊ-ն լրացնում և կնքում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
6. ԷՆՊ կնքելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը հարկ վճարողի կամ հարկային գործակալի իրավասու անձին առձեռն հանձնում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը` ապահովելով դրանց գաղտնիությունը: Հարկ վճարողը կամ հարկային գործակալը պատասխանատու է էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պահպանման և չտարածման համար: Գաղտնաբառի կորստի, վնասի կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը կամ հարկային գործակալը նոր գաղտնաբառ ստանալու համար դիմում է հարկային մարմին: Գաղտնաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է հարկային մարմնի հաստատած պարզեցված ընթացակարգով: