FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  435

Այլ գույքի վրա արգելանք դնելը.
1. Հարկ վճարողի բանկային հաշիվների և դրամարկղի բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ընդունում է որոշում հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելու մասին.
2. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված այլ գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը.
3. Այլ գույքի վրա արգելանք դնելու էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են հարկային մարմնի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի.
3.1. Անշարժ գույքի վրա արգելանք դնելու դեպքում հարկային մարմինն անհրաժեշտ փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը.
4. Արգելանք դնելու մասին որոշումն այլ գույքը հաշվառող համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կատարվելուց հետո, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ որակավորում ստացած անձանց տված տեղեկանք և գույքը գրավի առարկա չհանդիսանալու վերաբերյալ իրավասու մարմնի տված համապատասխան փաստաթուղթ, ապա հարկային մարմինը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ և ընդունում է որոշում հարկային պարտավորության չափից ավելի արժեքով արգելադրված գույքի և նախորդ հերթի գույքի վրա դրված արգելանքը հանելու և միայն այն գույքի նկատմամբ արգելանք թողնելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ապահովում է հարկային պարտավորությունը: