Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները. 1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները. 1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները․ 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը. 2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն. 3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար դիմում են կամավորության սկզբունքով՝ հարթակի միջոցով. 4. Տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար հարթակի միջոցով ներկայացնում են դիմում: Պետական աջակցության համար դիմելու կարգը և դիմումին ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը. 5. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը: |