FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Մաքսային մարմնի կամ նրա պաշտոնատար անձի կայացրած՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հետ կապված որոշումներին անհամաձայնությունը.
1. Հայտարարագրած մաքսային արժեքը կամ դրա որոշման եղանակը մաքսային մարմինների կողմից չընդունվելու դեպքում մաքսային մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում կազմում և հայտարարատուին են տրամադրում Կոմիտեի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, ինչպես նաև նշվում է այն մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը.
2. Մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի արժեքի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնց քննությամբ նշյալ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի ներկայացրած մաքսային արժեքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունվելու դեպքում հայտարարատուն մերժման եզրակացությունն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կարող է բողոքարկել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով: Մաքսային մարմինը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնել համապատասխան որոշում և ծանուցել հայտարարատուին: Բողոքարկումը հայտարարատուին չի ազատում սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: