Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13.1 Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը. 1. Ոստիկանության պետ նշանակելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը. 1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները: 8. Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝ 1) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը. 2) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: |