Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.34 Ոչ դրամական պահանջով դատական ակտը չկատարելու համար տուժանք (վերջնական աստրենտ) նշանակելու կարգը. 1. Գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանը կարող է դատական ակտով հաստատված ոչ դրամական պահանջը չկատարելու համար վերջնական աստրենտ (պարտապանից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձման ենթակա դրամական տուժանք) նշանակել պահանջատիրոջ դիմումով, եթե գործն ըստ էության լուծող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով նախնական աստրենտ չի նշանակվել, ինչպես նաև պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով կարող է փոփոխել նշանակված նախնական կամ վերջնական աստրենտի չափը կամ դադարեցնել այն. 2. Նախնական աստրենտ նշանակված չլինելու դեպքում վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտման պահից հետո՝ մեկ տարվա ընթացքում. 3. Դիմումին կցվում են դիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի այն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույցը, որի շահերին առնչվում է դիմումը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը դիմողին տեղեկացնում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 4. Վարչական դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում՝ իր նախաձեռնությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջելով ոչ դրամական պահանջի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Վարչական դատարանն ըստ անհրաժեշտության կարող է կայացնել ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում, ինչպես նաև հրավիրել դատական նիստ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են միայն դիմողը և կատարողական վարույթի այն կողմը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.34 5. Աստրենտի չափը նվազեցնելու կամ այն դադարեցնելու մասին պարտապանի դիմումն ստանալուց հետո վարչական դատարանը կարող է պարտապանի միջնորդությամբ որոշում կայացնել այդ դիմումի պահանջը լրիվ կամ մասնակի ժամանակավորապես բավարարելու մասին՝ մինչև դիմումի ըստ էության քննության արդյունքներով որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանի նման որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Եթե դիմումի ըստ էության քննության արդյունքներով դատարանը մերժում է պարտապանի դիմումը, ապա սահմանում է նաև աստրենտի ժամանակավոր նվազեցման կամ դադարեցման ժամանակահատվածում չվճարված աստրենտի գումարի չափը, որը ենթակա է բռնագանձման հօգուտ պահանջատիրոջ. 6. Աստրենտը նշանակվում, փոփոխվում և դադարեցվում է «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և չափերով. 7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանը կայացնում է որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։ |