Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 151 Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը. 1. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը և կիրառման պրակտիկային համապատասխան։ Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններ՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար կամ ներգրավել փորձագետների։ Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող այն փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար, կամ այլ կերպ` աջակցել դատարանին և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին և այլ մարմինների` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար. 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ձեռնարկված միջոցներով ողջամիտ ժամկետներում չի պարզվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ |