Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128 Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը. 1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին. 2. Արբիտրաժային համաձայնության կողմի դիմումի հիման վրա դատարանն արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցները կիրառում է սույն գլխով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները. 3. Եթե հայցի ապահովման միջոցը կիրառվել է արբիտրաժի կազմավորումից կամ միանձնյա արբիտրի նշանակումից առաջ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է հայցի ապահովման միջոցը կիրառելու օրվանից երկամսյա ժամկետում դատարան ներկայացնել բավարար ապացույցներ այն մասին, որ կազմավորվել է արբիտրաժը, կամ նշանակվել է միանձնյա արբիտրը: Հակառակ դեպքում դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը շահագրգիռ անձի դիմումով վերացվում է: |