Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Հիմնադրամի ծախսերը. 1. Հիմնադրամի ծախսերն են՝ 1) գործառնական ծախսերը՝ ա. հատուցման գումարների վճարման և սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման հետ կապված ծախսերը, բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները, գ. Հիմնադրամի ակտիվների կառավարման հետ կապված ծախսերը, դ. Հիմնադրամի կողմից բանկային ծառայությունների ստացման հետ կապված վճարները, ե. Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները, ինչպես նաև օրենքով սահմանված հաշվետվություններն ու տեղեկությունները հրապարակելու հետ կապված ծախսերը. 2) վարչական ծախսերը՝ ա. Հիմնադրամի աշխատակիցներին վճարվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները. բ. Հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսեր. 2. Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ընդ որում, Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 2 տոկոսը: |