FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  39

Թարգմանիչը.
1. Թարգմանիչը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ, կամ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ.
2. Թարգմանիչն իրավունք ունի՝
    1) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
    2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ.
3. Թարգմանիչը պարտավոր է՝
    1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և կատարել ճշգրիտ թարգմանություններ.
    2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ՝ իր կատարած թարգմանությունների համար: