Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 13 Վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները. 1. Փոխադրողն իրավունք ունի` 1) հրաժարվելու վտանգավոր բեռների փոխադրումից, եթե հայտնաբերում է տվյալ վտանգավոր բեռի փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություն. 2) ստանալու հատուցում բեռնառաքողի կամ բեռը ստացողի մեղքով պատճառված վնասի դիմաց. 2. Փոխադրողը պարտավոր է` 1) փոխադրելու համար ընդունել վտանգավոր բեռները. 2) տրամադրել տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված և (կամ) համապատասխան կահավորված սարքին ավտոտրանսպորտային միջոցներ. 3) վտանգավոր բեռները նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում. 4) ապահովել վտանգավոր բեռների փոխադրման անվտանգությունը` փոխադրման ընթացքում վթարային իրավիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով. 5) անհրաժեշտության դեպքում փոխադրման ժամանակ ապահովել հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը, պահպանումը և ուղեկցումը. 6) վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը, փոխադրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները համապատասխանեցնել անվտանգության, սանիտարական օրենսդրության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին. 7) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը. 8) մշակել և սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված համապատասխան մարմին ներկայացնել վտանգավոր բեռների փոխադրման երթուղին: Փոխադրման ամբողջ ընթացքում չշեղվել փոխադրման երթուղուց, պահպանել անվտանգ երթևեկության պահանջներից բխող կանոնները, անընդհատ հսկողության տակ պահել ավտոտրանսպորտային միջոցի և վտանգավոր բեռների վիճակը. 9) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով` աշխատանքների ավարտից հետո իրականացնելով դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը: Վտանգավոր բեռների փոխադրումից հետո կատարել դատարկ տարայի մաքրում և վարակազերծում: |