Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Գործատուների միության պետական գրանցումը. 1. Գործատուների միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով. 2. Գործատուների միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում` 1) գործատուների միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը. 2) քաղվածք գործատուների միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից գործատուների միություն հիմնադրելու, գործատուների միության կանոնադրությունը հաստատելու, գործատուների միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և գործատուների միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ. 3) լիազորված անձի և գործատուների միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Գործատուների տարածքային, ճյուղային և հանրապետական միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր միություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին. 4) գործատուների միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից. 5) պետական տուրքի վճարման անդորրագիրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 3. Պետական գրանցման մարմինը, գործատուների միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել գործատուների միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել գործատուների միության գրանցումը: Գործատուների միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում: Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան: |