FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  315

Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկումը.
1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու.
2. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ վերացվում են տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, իսկ վարույթը կարճելու դեպքում` նաև այլ անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները: Վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծվում է նաև իրեղեն ապացույցների տնօրինման հարցը.
3. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին: