Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Աուդիտորական կազմակերպության իրավունքները և պարտականությունները. 1. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի` 1) ինքնուրույն որոշելու աուդիտորական ծառայությունների իրականացման ձևերը և մեթոդները՝ աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հիման վրա, ինչպես նաև աուդիտորական ծառայություններն իրականացնող խմբի քանակական և անհատական կազմը. 2) աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրելու աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև ստուգելու փաստաթղթերում հաշվառված գույքի փաստացի առկայությունը. 3) աուդիտի ենթարկվող անձից ստանալու աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև պահանջելու այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից. 4) աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անելու և ստանալու երրորդ անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն կամ հավաստումներ. 5) աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ աուդիտորների, մասնագետների (այդ թվում` պայմանագրային հիմունքներով), ինչպես նաև այլ առևտրային կազմակերպությունների: Աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով. 6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվելու աուդիտորական ծառայությունների իրականացումից. 7) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ. 2. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է` 1) աուդիտորական գործունեության ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները. 2) աուդիտի ենթարկվող անձի պահանջով ներկայացնել աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտի ենթարկվող անձին ներկայացված դիտողությունների և եզրահանգումների հիմնավորումները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 3) ապահովել իր աշխատող աուդիտորների, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված անձանց կողմից սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջների պահպանումը. 4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայություններ իրականացնելուց. 5) ապահովել աուդիտորական գործունեության ընթացքում ստացված աուդիտորական, ծառայողական, առևտրային, բանկային, ապահովագրական կամ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության պահպանումը: Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է օրենքով, աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով և ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն իրավաբանական անձի կամ հիմնարկի գրավոր համաձայնությամբ, որի մոտ իրականացվել է աուդիտորական գործունեությունը: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն կարող լինել աուդիտորական, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք. 6) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել մասնագիտացված կառույցին. 7) մասնագիտացված կառույցի սահմանած կարգով, ժամկետներում և պարբերականությամբ մասնագիտացված կառույց ներկայացնել աուդիտորական գործունեությանը վերաբերող հաշվետվություններ. 8) ապահովել պայմաններ մասնագիտացված կառույցի, Հանրային վերահսկողության խորհրդի համապատասխան աշխատակիցների, այդ թվում՝ մասնագիտացված կառույցի և Հանրային վերահսկողության խորհրդի ներգրաված մասնագետների համար` սույն օրենքով և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ արտաքին գնահատումն իրականացնելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 9) ունենալ ինտերնետային կայք, որում ներառյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը պարտավոր է տեղադրել և առնվազն երեք տարի ժամկետով պահպանել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի ենթարկված անձանց ցանկը. 10) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 11) կրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով և այլ օրենքներով նախատեսված պարտականությունները: |