Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 482 Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները. 1. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. 2. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրով որոշված ապրանքի քանակից ավելին է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է սույն օրենսգրքի 499 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին: Եթե վաճառողը գնորդի ծանուցումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չի տնօրինում ապրանքի համապատասխան մասը, գնորդն իրավունք ունի ընդունել ամբողջ ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. 3. Գնորդի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում (սույն հոդվածի 2-րդ կետ) լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ: |