FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները.
1. Շրջանառության հսկողության ոլորտում իրականացվող Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը նրա ներքին և արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է.
2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`
    1) հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվության կարգի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ ծանուցման կարգի կիրառումը.
    2) շրջանառության հսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրապարակայնության և տեղեկատվության մատչելիության ապահովումը.
    3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի առաջնայնությունը.
    4) միջազգային նորմերին և պրակտիկային շրջանառության հսկողության մեթոդների և ընթացակարգերի համապատասխանեցումն ու ներդաշնակեցումը.
    5) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: