Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Ստեղծագործության վերարտադրումն արտատպման եղանակով (ռեպրոգրաֆիական վերարտադրություն). 1. Արտատպման եղանակով վերարտադրում է համարվում գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ ավելի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) և ձևի ճշգրիտ վերարտադրումը լուսապատճենման կամ տեխնիկական այլ եղանակներով, բացառությամբ տպագրական տպաձևերի եղանակների կիրառման. 2. Արտատպման եղանակով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը. 3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու թույլատրվում է՝ ա) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների և արխիվների, կրթական և մշակութային հաստատությունների կողմից՝ կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաև այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակի ձեռքբերումն այլ ճանապարհով անհնարին է. բ) ժողովածուներում, թերթերում և այլ պարբերական հրատարակություններում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների և լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների ու արխիվների կողմից՝ ուսումնական և գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկական անձանց պահանջով), ինչպես նաև կրթական հաստատությունների կողմից՝ լսարանային պարապմունքների համար, բացառությամբ համակարգչային ծրագրերի. գ) ամբողջական գրքի մեկ օրինակի վերարտադրումը արտատպման եղանակով, եթե այդպիսի ստեղծագործությունը տպագրությունից դուրս է եկել ոչ պակաս, քան երկու տարի առաջ. դ) երաժշտական ստեղծագործության տպագրված նոտային տեքստի մեկ օրինակի ձեռագիր վերարտադրումը։ |