FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը.
1. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն բարելավելու և պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով.
2. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար.
3. Համապատասխան մարմիններում վերապատրաստման գործընթացը կազմակերպում է գլխավոր քարտուղարը.
4. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատումից.
5. Վերապատրաստում անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ.
6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է.
7. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները և համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված այլ չափանիշներ, և այդ ծրագիրը ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ` համաձայնեցման:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

8. Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ծրագիրը և տալիս համաձայնություն վերապատրաստման ծրագիրը հաստատելու համար: Համաձայնությունն ստանալուց հետո գլխավոր քարտուղարը հաստատում է վերապատրաստման ծրագիրը և քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում այդ ծրագրից բխող քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը: Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է Հաշվեքննիչ պալատը.
9. Գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կարող է վերանայել վերապատրաստման ծրագիրը.
10. Կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը.
11. Համապատասխան մարմինների ծրագրերի ուսումնասիրության ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակը կարող է առաջարկել վերանայել վերապատրաստման ծրագիրը, ինչպես նաև այդ ծրագրերում կարող է ներառել նաև կոմպետենցիաների վերաբերյալ կազմված վերապատրաստման ծրագրերը.
12. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
13. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված.
14. Սույն օրենքի հիման վրա վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանում է համակարգող փոխվարչապետը.
15. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

(հոդվածը 04.12.24 ՀՕ-475-Ն օրենքի 9-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (11.06.25 N 384-Ն որոշում) ուժի մեջ մտնելու օրը` համաձայն 04.12.24 ՀՕ-475-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի)