FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  63

Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց պարտականությունները.
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է՝
    1) ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ և ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն, ի շահ հաճախորդի (ֆիդուցիար պարտականություն).
    2) ձեռնպահ մնալ իր և իր հաճախորդների միջև շահերի բախման առարկա հանդիսացող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով հաճախորդի շահերին.
    3) ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցելիս ձեռնարկել բավարար միջոցներ իր և իր հաճախորդների կամ իր տարբեր հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար.
    4) կատարել իր հաճախորդների հանձնարարականները հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը, կատարման ժամկետը և հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները.
    5) ներդնել կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցներ՝ իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար.
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը պարտավոր է տվյալ արժեթղթերի և թողարկողի վերաբերյալ հրապարակել տեղեկություններ, որոնց կազմին և հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը, եթե նրանք տեղյակ էին կամ կարող էին տեղյակ լինել այդ արժեթղթերի գրանցման, ցուցակման, վաճառքի թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին: