Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 13 Ներկայացուցչի հարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ իր լիազորությունների իրականացման ընթացքում. 1. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ Եվրոպական դատարանի, Նախարարների կոմիտեի կամ միջազգային այլ ատյանների սահմանած ժամկետներով պայմանավորված՝ Ներկայացուցչի մատնանշած ժամկետում Ներկայացուցչին տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն: |