Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 191 Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման ֆինանսական միջոցները. 1. Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեության համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սակագնի հաշվարկում պարտավոր է նախատեսել միջուկային, ճառագայթային, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանն ուղղված ծախսերի կատարումն ապահովող մասհանումներ: Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին. 2. Արգելվում է այդ ֆինանսական միջոցների այլ նպատակներով օգտագործումը: |